Լամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը

11:17   12 ապրիլի, 2026

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը 100-րդ հանդիպմանն է մասնակցել Լա Լիգայում՝ գերազանցելով Մադրիդի «Ռեալի» լեգենդար իսպանացի հարձակվող Ռաուլի տարիքային ռեկորդը։

Լամին Յամալը 31-րդ տուրում «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը մասնակցել է 18 տարեկան եւ 272 օրականում։ Ռաուլն իր 100-րդ հանդիպումը Լա Լիգայում անցկացրել է 19 տարեկան եւ 284 օրականում։

«Բարսելոնան» «Էսպանյոլին» հաղթել էր 4:1 հաշվով, Յամալը դարձել է մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.