00:56 11 ապրիլի, 2026Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 31-րդ տուրի մեկնարկային խաղում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց կատալոնական «Ժիրոնային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
51-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ 62-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Թոմա Լեմարը։
«Ռեալը» 70 միավորով երկրորդն է, «Ժիրոնան» ունի 38 միավոր եւ 12-րդն է։
Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա»՝ 1:1 (տեսանյութ)
Ֆեդերիկո Վալվերդե, 51 - Թոմա Լեմար, 62
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.