Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանն ու Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են

23:52   9 ապրիլի, 2026

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլը։

Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ։

Նժույգ թափեր վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք որակավորման փուլում գրավել են համապատասխանաբար երրորդ եւ չորրորդ տեղերը։

Օղակների վարժության որակավորման փուլում երրորդ տեղն է գրավել Արթուր Ավետիսյանը՝ դուրս գալով եզրափակիչ։

Արթուր Դավթյանը կմասնակցի հենացատկի որակավորման փուլին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.