«Ռեալը» պարտվեց «Մալյորկային» (տեսանյութ)

20:15   4 ապրիլի, 2026

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Մալյորկային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Մալյորկայի» իսպանացի կիսապաշտպան Մանու Մորլանեսը։ 88-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Արքայական թիմի բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։ «Մալյորկայի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց կոսովցի հարձակվող Վեդատ Մուրիկին։

«Ռեալը» 69 միավորով երկրորդն է, «Մալյորկան» 17-րդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:1 (տեսանյութ)

Մանու Մորլանես, 41, Վեդատ Մուրիկի, 90+1 - Էդեր Միլիտաո, 88

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.