«Բավարիայի» կամային հաղթանակը 0:2-ից հետո (տեսանյութ)

19:41   4 ապրիլի, 2026

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։

Մինչեւ 81-րդ րոպեն «Ֆրայբուրգը» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն հյուրերը կարողացան վերջին րոպեներին երեք գոլ խփել։ Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Թոմ Բիշոֆը։ «Բավարիայի» հաղթական գոլն ավելացված 9-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կառլը։

«Բավարիան» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ֆրայբուրգը» 8-րդն է՝ 37 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 2:3 (տեսանյութ)

Յոհան Մանզամբի, 46, Լուկաս Հյոլեր, 71 - Թոմ Բիշոֆ, 81, 90+2, Լենարտ Կառլ, 90+9

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.