17:50 26 մարտի, 2012Գերծանրքաշային կարգում քիկբոքսինգի աշխարհի չեմպիոն Վահե Սահակյանը (110 կգ, 8հաղթանակ, 1 պարտություն) մարտի 30-ին Վիրջինիայում կմասնակցի ԱՄՆ-ի առաջնությանը: Սեպտեմբերի 22-ին էլ ԱՄՆ-ն ներկայացնող 18-ամյա մարզիկը դուրս կգա քիկբոքսինգի աշխարհի առաջնության ռինգ:
News.am Sport-ի թղթակիցը զրուցել է Վահե Սահակյանի հետ:
Վահե, ինչպե՞ ս ստացվեց, որ արդեն 18 տարեկանում դուք ունեք աշխարհի երկու չեմպիոնական տիտղոսներ:
Ես ծնվել են Երեւանում: 2005-ից բնակվում եմ ԱՄՆ-ում եւ մարզվում եմ իմ հոր` Արտեմ Սահակյանի գլխավորությամբ Բրուքլինի մարտարվեստների «Lions Martial Arts Center» հռչակավոր կենտրոնում: Հայր WKA (Քիկբոքսինգի միջազգային ասոցիացիա) վարկածով քիկբոքսինգի ԱՄՆ հավաքականի գլխավոր մարզիչն է:
Արդեն 2010-ին ես դարձա ԱՄՆ չեմպիոն: Նույն թվականին ես նվաճեցի քիկբոքսինգի (WKA) աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ես մասնակցում եմ Կ-1-ի եւ քիկբոքսինգի կանոններով անցկացվող մրցաշարերին:
Հաճա՞ խ եք ռինգ դուրս գալիս հայկական դրոշով:
Ես ներկայացնում եմ ԱՄՆ-ն, բայց ես հայ եմ եւ այդ մասին հայտարարում եմ մրցումների ժամանակ: 2011-ին Գերմանիայում Կ-1-ի եւ քիկբոքսինգի բացարձակ կարգերում հաղթելու ժամանա ես հարթակ էի դուրս գալիս ուսերիս ամերիկյան դրոշով, սակայն իմ սրտում հայկական դրոշն է:
Ե՞ րբ եք լինելու Հայաստանում:
«Lions Martial Arts Center»-ը մասնաճյուղ ունի Հայաստանում: Ես պատրաստվում են ամռանը ժամանել Հայաստան եւ սեմինարներ անցկացնել դպրոցի երխաների համար:
Զրուցեց Պարույր Սինյավսկին
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.