18:53 30 մարտի, 2026Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Թուրքիայի Մանավգաթ քաղաքում մրցեց Ջիբրալթարի թիմի հետ եւ հաղթեց 9։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ «Փյունիկի» 17-ամյա խաղացող Ժիրայր Աշիկյանը։ Աչքի ընկան նաեւ «Նոայի» 17-ամյա կիսապաշտպան Դավիթ Դավթյանը, «Նոայի» 18-ամյա հարձակվող Մայքլ Ասիրյանը, ռուսական «Ռոստովի» մինչեւ 19 տարեկանների թիմի 17-ամյա եզրային հարձակվող Դավիթ Բաթոյանը, «Կրասնոդարի» մինչեւ 19 տարեկանների թիմի 18-ամյա հարձակվող Դանիել Համբարձումովը, «Արարատ-Արմենիայի» 17-ամյա կիսապաշտպան Մարտուն Հովհաննիսյանը, «Նոայի» 17-ամյա Ալբերտ Գարեգինյանը, «Արարատ-Արմենիայի» 17-ամյա կիսապաշտպան Հարություն Մովսիսյանը։
Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 1։1 հաշվով էին խաղացել Կոսովոյի թիմի հետ, երկրորդ տուրում նույն հաշվով էին ավարտել հանդիպումը թուրքերի հետ։
Հայաստանի թիմը 5 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Խմբի հաղթող դարձավ Կոսովոյի թիմը, որը վերջին տուրում 3։1 հաշվով հաղթեց թուրքերին։
Մ-19 ԵԱ, որակավորման առաջին փուլ, B լիգայի երկրորդ խումբ, երրորդ տուր
Ջիբրալթար - Հայաստան՝ 0։9
Դավիթ Դավթյան, 4, Մայքլ Ասիրյան, 12, Դավիթ Բաթոյան, 23, Դանիել Համբարձումով, 34, Ժիրայր Աշիկյան, 45+2, 61, Մարտուն Հովհաննիսյան, 79, Ալբերտ Գարեգինյան, 83, Հարություն Մովսիսյան, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.