ԵԱ. Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ ոքի խաղաց թուրքերի հետ

18:52   27 մարտի, 2026

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի երկրորդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Թուրքիայի Մանավգաթ քաղաքում մրցեց Թուրքիայի Մ-19 հավաքականի հետ եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Նոայի» 18-ամյա հարձակվող Մայքլ Ասիրյանը։

34-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Գալաթասարայի» 18-ամյա պաշտպան Յուսուֆ Քահրամանը։

Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 1։1 հաշվով էին խաղացել Կոսովոյի թիմի հետ, թուքերը 7։0 հաշվով հաղթել էին Ջիբրալթարի թիմին։

Հայաստանի թիմը Ջիբրալթարի հետ կմրցի մարտի 30-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.