Հովհաննես Բաչկովը հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

14:12   27 մարտի, 2026

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության հնգակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռցնքամարտի 9-րդ մենամարտը կանցկացնի:

Ապրիլի 3-ին Դուբայում BATL Promotions-ի կազմակերպած մրցաշարում Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի վենեսուելացի Լուիս Արկոն: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կմրցեն WBA InterContinental գոտու համար:


Հովհաննես Բաչկովը ձեռքերի վիրահատությունից հետո նախորդ տարվա մարտին հաղթական վերադարձ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ։


Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում պարտության մատնեց վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան եւ նվաճելով WBA Continental տիտղոսը։


Հուլիսի 2-ին էլ Ստամբուլում անցկացված IBA Pro-7 Champions Night մրցաշարում նոկաուտով հաղթեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին եւ նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտի:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.