Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը նվաճել են աշխարհի գավաթի երկու ուղեգիր

11:31   27 մարտի, 2026

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը պատմական արդյունք է գրանցել: Ընդգրկվելով լավագույն տասնյակում Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը նվաճել են աշխարհի գավաթի երկու ուղեգիր եւ 2027 թ աշխարհի առաջնության եւս մեկ զույգի մասնակցության իրավունք: Այս մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:

«Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում։ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը արձանագրում են այս նշանակալի հաջողությունը՝ բարձր մակարդակով։


Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից»,- գրված է ՀԳՖ հաղորդագրության մեջ:


Պրահայում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությունում ընդհանուր հաշվարկում Հայաստանի սպորտային զույգը գրավեց 8-րդ տեղը:


Կարճ ծրագրում Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը վաստակեցին 67. 12 միավոր, ազատ ծրագրում՝ վաստակեց 123.34 միավոր: Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչները վաստակեցին 190.46 միավոր՝ գերազանցելով Օլիմպիական խաղերի միավորները (180. 66 միավոր):

Նշենք, որ Կարինա Ակոպովան ազգությամբ հայ է եւ նախորդ ամառ է իր մարզական զուգընկերոջ հետ փոխել մարզական քաղաքացիությունը:

Աշխարհի առաջնություն, սպորտային զույգեր

1. Միներվա Ֆաբիեն Հազե /Նիկիտա Վոլոդին (Գերմանի)՝ 228,33 միավոր
2. Անաստասիա Մետյոլկինա /Լուկա Բերուլավա (Վրաստան)՝ 218,41
3. Լիա Պերեյրա/Տրենտ Միշո (Կանադա)՝ 216,09



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.