20:10 26 մարտի, 2026Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելեց տրանսգենդերների մասնակցությունը կանանց մրցումներին, հաղորդում է կազմակերպության կայքը։
Օլիմպիական խաղերին եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի ճանաչում ստացած մարզաձեւերի կանանց անհատական եւ թիմային մրցումներին կարող են մասնակցել միայն կենսաբանական կանայք, որոնց սեռը կորոշվի SRY գենի առկայության թեստով։
Որոշումը կյանքի կկոչվի 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից սկսված։ Այն ուղղված է կանանց մրցումներում արդարության, անվտանգության եւ ազնվության ապահովմանը։
Որոշումը չունի հետադարձ ուժ եւ չի տարածվում սիրողական կամ վերականգնողական մարզական ծրագրերի վրա։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.