16:27 25 մարտի, 2026Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված մինչեւ 23 տարեկանների սուսերամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշեւան բրոնզե մեդալակիր է դարձել: Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից:
Հայաստանի քաղաքացիություն ստացած եւ ազգային հավաքականը համալրած ռուսաստանցի Դարյա Մալիշեւան մեդալակիր է դարձել ճկասուսեր մրցաձեւում: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվել է գերմանացի Ջորջիա Ռոտեին, որն էլ դարձել է Եվրոպայի գավաթակիր: Խմբային փուլում Մալիշեւան հաղթանակ է տարել, նոկաուտ փուլում՝ 3 հաղթանակ, որով ապահովել է բրոնզե մեդալը:
Դարյա Մալիշեւայի անձնական մարզիչը ճկասուսեր մրցաձեւի Հայաստանի թիմի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանն է: Մալիշեւան Հայաստանի հավաքական է տեղափոխվել երկու տարի առաջ: Մասնակցել է տարբեր մրցաշարերի, նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Նախկինում հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան հավաքանում, որի կազմում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Հայաստանի հավաքականի կազմում ապրիլին Մալիշեւան կմասնակցի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, հունիսին՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.