ԱԱ. Հայ գեղասահորդները սկսում են պայքարը (տեսանյութ)

14:05   25 մարտի, 2026

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է երեք գեղասահորդով: Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սեմյոն Դանիելյանցը եւ Միլան եւ Կորտինա-2026 Օլիմպիական խաղերի մասնակիցներ Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: 

Հայաստանի թիմն արդեն մրցավայրում է եւ անցկացրել է առաջին մարզումները Պրահայի սառույցի վրա: 

Մարտի 25-ին տեղի կունենա սպորտային զույգերի որակավորման փուլը: Առաջինը սառույց դուրս կգա Հայաստանի զույգը: Կարինա Ակոպովայի եւ Նիկիտա Ռախմանինի մասնակցությամբ կարճ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:45-ին: 

Սպորտային զույգերի ազատ ծրագիրը տեղի կունենա մարտի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: 
Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի մրցաշարը տեղի կունենա մարտի 26-ին, ազատ ծրագիրը՝ մարտի 28-ին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.