10:41 24 մարտի, 2026Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը երրորդ շրջանում 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 33-րդ ռակետ, ֆրանսիացի Կորենտեն Մուտեին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 12 րոպե։
Յանիկ Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 40-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միխելսենը։
Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.