Լա Լիգա․ Ֆլիկը՝ ամսվա լավագույն մարզիչ

21:49   23 մարտի, 2026

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 61-ամյա գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է մարտ ամսվա լավագույն մարզիչը Լա Լիգայում, հաղորդում է մրցաշարի կայքը։

Այս ամիս «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության երեք խաղում տարել է նույնքան հաղթանակ։ Կատալոնական թիմը պարտության է մատնել «Աթլետիկին» (1:0), «Սեւիլիային» (5:2) եւ «Ռայո Վալիեկանոյին» (1:0)։ «Բարսելոնան» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։

Ֆլիկը քվեարկությունում հետ է թողել Դիեգո Սիմեոնեին («Աթլետիկո», 2 հաղթանակ, 1 պարտություն) եւ Լուիշ Կաշտրուին («Լեւանտե», 2 հաղթանակ, 1 ոչ ոքի)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.