09:22 19 դեկտեմբերի, 2012Երբեք չեմ վախեցել մրցակցությունից, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ռմբարկուն պատմել է մոսկովյան ակումբում ունեցած տպավորությունների մասին:
«Դեռ չի հաջողվել զրուցել Վալերի Կարպինի հետ, քանի որ ժամանակ քիչ կար: Կարպինն ինձ ներկայացրեց թիմին: Հպարտ եմ, որ հանդես եմ գալու այս ակումբի կազմում: «Սպարտակի» հարձակման գծում լուրջ մրցակցություն կա: Կպայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Երբեք չեմ վախեցել մրցակցությունից: Որքան այն թեժ է, այնքան ավելի լավ: Դա խթանում է ցուցադրել լավագույն որակները: Ես պատրաստ եմ պայքարի, իսկ մարզիչը կորոշի, թե ո՞վ պետք է խաղադաշտ դուրս գա: Կփորձեմ այնպես անել, որ նա դժվարությամբ որոշում կայացնի, թեեւ վերջին խոսքը նրանն է:
«Կրասնոդարում» հատկապես մտերիմ էի դարպասապահ Նուկրի Ռեւիշվալիի եւ թիմի ավագ Ալեքսանդր Ամիսուլաշվիլիի հետ: Մյուս ֆուտբոլիստների հետ նույնպես նորմալ հարաբերություններ ունեի: Կարծում եմ՝ նրանք նույնը կարող են ասել իմ մասին: Շատ կկարոտեմ նրանց:
«Սպարտակում» լավ գիտեմ մի քանի ֆուտբոլիստների: Գիտեմ Ժանո Անանիձեին: Նա հիանալի, խելացի տղա է եւ լավ տպավորություն է թողել ինձ վրա: Ժանոյի հետ ծանոթացել ենք Գերմանիայում, որտեղ բուժզննում էի անցնում կրնկի վնասվածքից հետո:
«Սպարտակը» միշտ մեկ նպատակ է ունենում եւ դա չեմպիոնությունն է: Ինձ համար հաճելի է գիտակցել, որ պայքարելու ենք միայն չեմպիոնության համար:
Ես Թիերի Անրիի եւ Ռոնալդոյի մեծ երկրպագու եմ: Այն Ռոնալդոյի, որը բրազիլացի է: Նրանց խաղին հետեւելը միշտ մեծ բավականություն էր ինձ համար: Ես դեռ չեմ որոշել, թե ո՞ր համարով եմ ցանկանում հանդես գալ «Սպարտակում»,- Մովսիսյանի խոսքը փոխանցում է «Советский спорт»-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.