01:56 23 մարտի, 2026Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» մադրիդյան դերբիում ընդունեց «Աթլետիկոյին» եւ հաղթեց 3:2 հաշվով։
Արքայական թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Աչքի ընկավ նաեւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որը վերջնամասում կարմիր քարտ ստացավ։
«Աթլետիկոյից» գոլերը խփեցին նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանն ու արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան։
«Ռեալը» 69 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 4 միավոր։ «Աթլետիկոն» չորրորդն է՝ 57 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:2 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 52, 11մ, 72, Ֆեդերիկո Վալվերդե, 55 - Ադեմոլա Լուկման, 33, Նաուել Մոլինա, 66
Հեռացում՝ Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ»), 77
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.