21:10 22 մարտի, 2026Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հետաքրքիր բարեկամական հանդիպում, որտեղ մրցեցին Հայաստանի և Իրանի ուժեղագույն երիտասարդ շախմատիստները, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի թիմը մրցաշարում ներկայացնում էին հետևյալ շախմատիստները.
ՄՎ Արթուր Դավթյան (վարկանիշ՝ 2509)
ՄՎ Վահե Սուքիասյան (վարկանիշ՝ 2448)
ՄՎ Արսեն Դավթյան (վարկանիշ՝ 2430)
ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան (վարկանիշ՝ 2420)
Իրանի թիմը ներկայացնում էին հետևյալ շախմատիստները.
ՄԳ Սինա Մովահեդ (վարկանիշ՝ 2596)
ՄՎ Ռեզա Մահդավի (վարկանիշ՝ 2490)
ՄՎ Սեյեդ Քիան Փուրմոսավի (վարկանիշ՝ 2394)
ՖՎ Սեյեդ Քիան Ղորեյշի Ամիրի (վարկանիշ՝ 2302)
Լարված և հետաքրքիր պայքարում անցկացված հանդիպումն ավարտվեց Իրանի օգտին՝ 18:14 հաշվով։
Մրցաշարի շրջանակներում անցկացված 32 պարտիաներից միայն 10-ն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.