15:51 19 մարտի, 2026Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մարտի 17- 26-ն անցկացվում է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշար: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով:
Հայաստանից մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2626), որը հաղթանակ է տարել առաջին երկու խաղափուլերում։
Առաջին խաղափուլում Մարտիրոսյանը սեւերով հաղթել է ղազախ շախմատիստ Ժանգիր Բիժիգիտովին:
Երկրորդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչը սպիտակներով պարտության է մատնել ուզբեկ Ալմաս Ռախմատուլաեւին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.