13:09 19 մարտի, 2026Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Նյուքասլ Յունայթեդին» երկու գոլ խփելու շնորհիվ ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում։
«Բարսելոնան» «Նյուքասլ Յունայթեդին» հաղթել էր 7:2 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Լեւանդովսկին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դուբլի ավագագույն հեղինակ։ Նա աչքի է ընկել 37 տարեկան եւ 209 օրականում, հաղորդում է Squawka-ն։
Լեւանդովսկին գերազանցել է «Միլանի» նախկին խաղացող, իտալացի Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը, որը գրանցվել էր 2010 թվականին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Ինձագին դուբլի հեղինակ էր դարձել 37 տարեկան եւ 86 օրականում։
Լեւանդովսկին նաեւ ավագագույն ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.