Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 (տեսանյութ)

23:41   18 մարտի, 2026

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդին» եւ հաղթեց 7:2 հաշվով։

«Բարսելոնայից» դուբլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ու լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպաններ Մարկ Բերնալն ու Ֆերմին Լոպեսը, եզրային հարձակվող Լամին Յամալը։

«Նյուքասլից» դուբլի հեղինակ դարձավ Շվեդիայի հավաքականի հարձակվող Էնթոնի Էլանգան։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Քառորդ եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Աթլետիկո» - «Տոտենհեմ» դիմակայության հաղթողը։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 7:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Ռաֆինյա, 6, 72, Մարկ Բերնալ, 18, Լամին Յամալ, 45+7, 11մ, Ֆերմին Լոպես, 51, Ռոբերտ Լեւանդովսկի, 56, 51  - Էնթոնի Էլանգա, 15, 28



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.