Ռաֆինյայի հեթ-տրիկը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին՝ 5:2 (տեսանյութ)

21:15   15 մարտի, 2026

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 5:2 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն ու պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն։

«Բարսելոնան» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող «Ռեալին»։ «Սեւիլիան» 14-րդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 5:2 (տեսանյութ)

Ռաֆինյա, 9, 11մ, 21, 11մ, 51, Դանի Օլմո, 38, Ժոաու Կանսելու, 60 - Օսո, 45+3, Ջիբրիլ Սոու, 90+2



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.