11:20 10 մարտի, 2026Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը բաց կթողնի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարը, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։
Երրորդ փուլի մրցաշարը մեկնարկում է մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Տարածաշրջանում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին։
Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.