00:58 9 մարտի, 2026Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մարտի 11-ին Ռիոյում (Բրազիլիա) կանցկացնի գրեփլինգի մենամարտ Hype Brazil մրցաշարում։
Նրա մրցակիցը կլինի Մեծ Բրիտանիան ներկայացնող դաղստանցի Մուհամադ Մոկաեւը։
Նախորդ անգամ գրեփլինգում Արման Ծառուկյանը մենամարտել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Hype Fighting մրցաշարում Արման Ծառուկյանը մրցել էր ռուսաստանցի Շարա Բուլետի հետ: 6 րոպե տեւած պայքարում մրցավարները գրանցել էին ոչ ոքի արդյունք:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.