12:00 6 մարտի, 2026Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հավաքականի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Առաջին անգամ ազգային ընտրանու կազմում է անգլիական «Սանդերլենդ Մ-21»-ի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Վնասվածքի պատճառով թիմին չի միանա «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
Հայաստանի ազգային հավաքական՝
Պաշտպաններ
Գեորգի Հարությունյան, «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան, «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան, «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Արտյոմ Բանդիկյան, ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կիսապաշտպան
Էդուարդ Սպերցյան, «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան, «Լեգիա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս, «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան, «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Նարեկ Գրիգորյան, «Ֆարուլ» (Ռումինիա)
Ֆինն Գերագուսյան, «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Այս ամիս Հայաստանի թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ մարտի 26-ին Արաբական Միացյալ Էմիրությունների, մարտի 29-ին Բելառուսի թիմի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.