Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում

15:40   4 մարտի, 2026

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մարտի 4-ին մեկնարկում է գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա երկու մասնակիցով:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան մենասահորդներ Միքայել Սալազարյանը եւ Իզաբելա Եսայանը:


Մարտի 4-ին տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրին կմասնակցի Միքայել Սալազարյանը: Տղամարդկանց պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Մարտի 5-ին կանանց մենասահքի կարճ ծրագրում հանդես կգա Իզաբելա Եսայանը:

Աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի մարտի 7-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.