Սերգեյ Կիրյակով. Մովսիսյանը, Էտո՝Օ-ն ու Կոկորինը լավագույններն էին առաջին շրջանում

11:12   18 դեկտեմբերի, 2012

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջին շրջանի 3 լավագույն ֆուտբոլիստներն էին Յուրա Մովսիսյանը, Սամուել Էտո՛Օ-ն եւ Ալեքսանդր Կոկորինը, հայտարարել է Ռուսաստանի ազգային հավաքականի, գերմանական «Համբուրգի» եւ Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Կիրյակովը: Ռուս հարձակվողն ամփոփել է Ռուսաստանի առաջնության առաջին շրջանը:

Հարցին, թե ովքեր էին մեկնարկային 19 տուրերի լավագույն ֆուտբոլիստները, 42-ամյա Կիրյակովը պատասխանել է. «Կոկորին, Էտո՛Օ, Մովսիսյան»,- փոխանցում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 9 գոլի հեղինակ։ Օրեր առաջ նա 4.5 տարվա պայմանագիր էր կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.