Սպերցյանի գոլը նպաստեց «Կրասնոդարի» հաղթանակին

18:55   28 փետրվարի, 2026

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարն» ընդունեց «Ռոստովին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

8-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Կրասնոդար» - «Ռոստով»՝ 2:1

Էդուարդ Սպերցյան, 8, 11մ, Նիկիտա Կրիվցով, 73 - Ալեքսեյ Միրոնով, 45+3, 11մ

Հեռացումներ՝ Դմիտրի Չիստյակով («Ռոստով»), 51, երկրորդ դեղին քարտ, Իլյա Վախանիա («Ռոստով»), 90+6



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.