ՉԼ. «Ռեալը» ուժեղ էր «Բենֆիկայից», ՊՍԺ չհաղթեց «Մոնակոյին», բայց նվաճեց 1/8 ուղեգիր (տեսանյութ)

02:01   26 փետրվարի, 2026

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց պորտուգալական «Բենֆիկային»։ Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադինում տեղի ունեցած խաղում Արքայական թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց պորտուգալական թիմին ։

14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: Գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Սիլվան: 2 րոպե անց ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի արդյունավետ փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը: Արքայական ակումբի երկրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որին փոխանցում կատարեց Ֆեդերիկո Վալվերդեն:


Անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում 1:0 հաշվով առավելության էր հասել «Ռեալ Մադրիդը», որը երկու խաղերի արդյունքում 1:0 եւ 2:1 հաշվով նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր:


Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍժ-ն հյուրընկալեց «Մոնակոյին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:


60-րդ րոպեին փարիզյան թիմից աչքի ընկավ բրազիլացի կենտրոնական պաշտպան Մարկինյոսը, 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան:


«Մոնակոյի» կազմում գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվող Մագնես Ակլիուշը եւ հոլանդացի պաշտպան Ջորդան Թեզեն: 58-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց ֆրանսիացի կիսապաշտպան Մամադու Կուլիբալին:


Առաջին հաղում 3:2 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն: Երկու հանդիպումների արդյունքում 3:2 եւ 2:2, ՊՍԺ-ն դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Ռեալ Մադրիդ» - «Բենֆիկա»՝ 2:1 (տեսանյութ)


Օրելյեն Տչուամենի, 16, Վինիսիուս Ժունիոր, 80 - Ռաֆայել Սիլվա, 14,


ՊՍԺ - «Մոնակո»՝ 2:2 (տեսանյութ)


Մարկինյոս, 60, Խվիչա Կվարացխելիա, 66 - Մագնես Ակլիուշ, 45, Ջորդան Թեզե, 90+2


Հեռացում՝ Մամադու Կուլիբալի (
«Մոնակո»), 58



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.