12:19 25 փետրվարի, 2026Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումների առաջին խաղային օրվանից հետո հայտնի են 1/8 եզրափակիչ դուրս եկած 16 մասնակցիներից 12-ը:
1/8 եզրափակիչում պայքարը կշարունակեն «Բարսելոնան», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Բավարիան», «Նյուքասլ Յունայթեդը», «Բայերը» «Բուդյո-Գլիմտը» եւ «Աթլետիկո Մադրիդը»:
Փետրվարի 25-ին կխաղարկվի եւս 4 ուղեգիր, որոնք կնվաճեն «Ատալանտա» - «Բորուսիա Դորտմունդ», ՊՍԺ - «Մոնակո», «Ռեալ Մադրիդ» - «Բենֆիկա», «Յուվենտուս» - «Գալաթասարայ» զույգերի հաղթողները:
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում
«Ատալանտա» - «Բորուսիա Դորտմունդ» ՝ 21:45 (Երեւանի ժամանակով)
ՊՍԺ - «Մոնակո»՝ 00:00 (փետրվարի 26)
«Ռեալ Մադրիդ» - «Բենֆիկա»՝ 00:00
«Յուվենտուս» - «Գալաթասարայ»՝ 00:00
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 27-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.