01:55 25 փետրվարի, 2026Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ընդունեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
58-րդ րոպեին «Բուդյո-Գլիմտի» կազմում աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Իենս Պետեր Հոյգեն: 72-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց կիսապաշտպան Հոկոն Էվիեն, որին արդյունավետ փոխանցում կատարեց Իենս Պետեր Հոյգեն:
«Ինտերի» միակ գոլի հեղինակ դարձավ իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, որը նորվեգական թիմի դարպասը գրավեց 77-րդ րոպեին:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ:
«Բուդյո-Գլիմտին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ:
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել էր նորվեգական թիմը:
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում
«Ինտեր» - «Բուդյո-Գլիմտ» ՝ 1:2 (տեսանյութ)
Ալեսանդրո Բաստոնի, 77 - Իենս Պետեր Հոյգե, 51, Հոկոն Էվիեն, 72
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.