13:23 21 փետրվարի, 2026Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում տիտղոսը կվիճարկեն Կանադայի եւ ԱՄՆ-ի հավաքականները։
Կիսաեզրափակիչում Կանադան 3:2 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիային։ ԱՄՆ-ի թիմը 6:2 հաշվով հաղթեց Սլովակիային։
Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի փետրվարի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:10-ին։
Սլովակիայի եւ Ֆինլանդիայի հավաքականները փետրվարի 21-ին կվիճարկեն բրոնզե մեդալները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.