Համբարձումյանի գոլը հաղթանակ բերեց «Նոային» «ԱԶ Ալկմարի» նկատմամբ (ֆոտո, վիդեո)

23:41   19 փետրվարի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում ընդունեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում 1:0 հաշվով հաղթեց երեւանյան թիմը։

53-րդ րոպեին գեղեցիկ գոլով աչքի ընկավ 35-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանը (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց 28-ամյա պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։

Հանդիպմանը տրիբունայից հետեւում էին նաեւ խառը մենամարտերի աստղ Արման Ծառուկյանը, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը եւ Արսեն Հարությունյանը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.