19:07 19 փետրվարի, 2026Անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Գորդոնը ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆի առաջին հանդիպումների արդյունքում։
«Ղարաբաղի» դեմ խաղում անգլիացի ֆուտբոլիստը Բաքվում խփել էր 4 գոլ, «Նյուքասլ Յունայթեդը» հաղթել էր 6։1 հաշվով։
Քվեարկության արդյունքում՝ Էնթոնի Գորդոնը հետ է թողել Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ–ի եզրային հարձակվող Դեզիրե Դուեին (2 գոլ + 1 գոլային փոխանցում «Մոնակոյի» դեմ խաղում), նորվեգական «Բուդյո–Գլիմտի» հարձակվող Կասպեր Հյոգին (2 գոլային փոխանցում «Ինտերի» դեմ խաղում) եւ Լեւերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկին (2 գոլ «Օլիմպիակոսի» դեմ խաղում)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.