19:48 19 փետրվարի, 2026Ձյուդոյի Հայաստանի պատանեկան, երիտասարդական եւ մեծահասակների հավաքականներն այս օրերին հավաք են անցնում Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:
Թիմերը պատրաստվում են մարտին անցկացվելիք երկու խոշոր մրցաշարերի: Հայաստանի պատանեկան հավաքականը մարտին Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասկանցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Ձյուդոյի տղամարդկանց հավաքականը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Չեխիայի Նիմբուրգ քաղաքում հավաք կանցնի Եվրոպայի ձյուդոյի միության կազմակերպած օլիմպիական մարզումային ճամբարում, որից հետո Հայաստանի թիմը կմասնակցի մարտի 19-21-ը Թբիլիսիում անցկացվելիք «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.