Կիվու․ Մեզ զարմացրեց նրանց արագությունը հակագրոհելիս

11:08   19 փետրվարի, 2026

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Նորվեգիայում «Բուդյո-Գլիմտից» կրած 1:3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։

«Նրանց համար այս խաղադաշտը շատ ավելի հարմար է, բայց դա արդարացում չէ։ Այս դիմակայության վերջնական արդյունքն անկանխատեսելի է, առջեւում պատասխան հանդիպումն է։

Մենք գիտեինք, որ նրանք կարող են խնդիրներ ստեղծել հակագրոհների ժամանակ։ Մեզ զարմացրեց նրանց արագությունը հակագրոհելիս։

Հիմա մենք կձգտենք սեփական խաղադաշտում լուծել խնդիրը եւ դուրս գալ հաջորդ փուլ»,- Կիվուի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Պատասխան հանդիպումը Միլանում տեղի կունենա փետրվարի 24-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.