21:53 17 դեկտեմբերի, 2012ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում դեկտեմբերի 17-ին հաշվետվություն են ներկայացրել Հայաստանի ավանդական ուշուի, գեղարվեստական լողի եւ մականախաղի ֆեդերացիաները, հայտնում են նախարարությունից։
Առաջինը կատարված աշխատանքների հաշվետվությամբ ներկայացել է ավանդական ուշուի ֆեդերացիան, որի նախագահ Տիգրան Չոբանյանի խոսքով, 2012թ. ընթացքում ըստ նախօրոք հաստատված օրացույցային պլանի՝ կազմակերպվել եւ անցկացվել են հանրապետական մրցաշարեր, մասնավորապես, Հայաստանի առաջնությունը, տարբեր համայնքների առաջնություններ, Վ. Մամիկոնյանի եւ Մոնթե Մելքոնյանի հիշատակներին նվիրված մրջաշարերը:
Հայաստանի ուշուի հավաքականը մասնակցել է նաեւ Էստոնիայում կայացած Եվրոպայի առաջնությանը: Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել եւ իրականացվել է մարզչական եւ մրցավարական սեմինարներ: 2012թ. նոյեմբերին Եվրոպայի առաջնությունից առաջ մեր մարզիկների համար կազմակերպվել է ուսումնամարզական հավաք:
Համաձայն ներկայացված տեղեկատվության, 2013թ. կշարունակվեն երկրի ներսում անցկացվող համայնքային առաջնությունները, հանրապետական առաջնությունը:
Նախատեսվում է հաջորդ տարվա մայիսին կազմակերպել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային մրցաշար, իսկ տարեվերջին հայ մարզիկները կմասնակցեն ուշուի աշխարհի 12-րդ առաջնությանը:
Հաջորդն իր հաշվետվությունն է ներկայացրել Հայաստանի գեղարվեստական լողի ֆեդերացիան: Ըստ ֆեդերացիայի նախագահ Ժ. Մանուկյանի ներկայացրած տվյալների, Հայաստանի գեղարվեստական լողի պատանեկան հավաքականը Խորվաթիայում մասնակցել է մենալողում:
Ընթացիկ տարվա նոյեմբերին կազմակերպվել է հանրապետական առաջնություն, որի ավարտից հետո հանրապետության պատանեկան հավաքականը Ծաղկաձորում անցկացրել է ուսումնամարզական հավաք:
2013-ին նույնպես կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, որոնց նպատակը կլինի պատրաստել պատանի մարզուհիների մասնակցությունը միջազգային մրցաշարերին եւ մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Օրվա վերջում, մականախաղի ֆեդերացիայի հաշվետվությունը ներկայացրել է ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Գիլոյանը: Նրա խոսքերով, 2012թ. ընթացքում կազմակերպվել է մականախաղի հանրապետական առաջնություն, որն իրականացվել է փուլային մրցաշարերով:
Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է նաեւ հաջորդ տարվա ծրագրերի մասին, մասնավորապես, 2013թ. փետրվարին Հունաստանում իրականացվելիք Չեմպիոնների լիգայի խաղերին մասնակցելուց առաջ, Հայաստանի հավաքականի մարզիկների համար կազմակերպվելու է ուսումնամարզական հավաք: Պլանավորվում է նաեւ հավաքականի մասնակցությունը Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.