02:03 18 փետրվարի, 2026Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց պորտուգալական «Բենֆիկային»։ Լիսաբոնում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով հաղթեց Արքայական թիմը։ Միակ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍժ-ն հյուրընկալվեց «Մոնակոյին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։
Փարիզյան թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն։ Աչքի ընկավ նաեւ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։
Դորտմունդի «Բորուսիան» տանը 2:0 հաշվով պարտության մատնեց Բերգամոյի «Ատալանտային»։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 25-ին։
Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, առաջին խաղ
«Բենֆիկա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 50
«Մոնակո» - ՊՍԺ՝ 2:3 (տեսանյութ)
Ֆոլարին Բալոգուն, 1, 18 - Դեզիրե Դուե, 29, 67, Աշրաֆ Հակիմի, 41
Չիրացրած 11մ՝ Վիտինյա (ՊՍԺ), 22
Հեռացում՝ Ալեքսանդր Գոլովին («Մոնակո»), 48
«Բորուսիա Դորտմունդ» - «Ատալանտա»՝ 2:0 (տեսանյութ)
Սերու Գիրասի, 3, Մաքսիմիլիան Բայեր, 42
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.