02:03 17 փետրվարի, 2026Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Գեղասահքի սպորտային զույգերի ազատ ծրագրում Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին երկրորդ ենթախմբում: Հայաստանի օլիմպիական զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց 114. 39 միավոր: Կարինա Ակոպովան երկու պտույտների ժամանակ ձախողեց: Մրցավարները տեխնիկան գնահատեցին 59.88 միավոր, բարդությունը՝ 55.51 միավոր: Ազատ ծրագրում նրանք 14-րդն էին։
Կարճ ծրագրում վաստակած միավորի հանրագումարում Հայաստանի օլիմպիական զույգը վաստակեց 180. 66 միավոր:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը «Արցախ» կարճ ծրագրով վաստակել էին 66.27 միավոր եւ 12-րդ տեղով որակավորվել ազատ ծրագրի համար:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին ճապոնացիներ Ռիկու Միուրան եւ Ռյուտի Կիհարան՝ 231,24 միավոր։
Երկրորդը Վրաստանի զույգն է։ Անաստասիա Մետյոլկինան ու Լուկա Բերուլավան վաստակեցին 221,75 միավոր։
Լավագույն եռյակը եզրափակեց Գերմանիայի Միներվա Ֆաբիեն Հազե - Նիկտա Վոլոդին զույգը՝ 219, 09 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.