Կարատեի Եվրոպայի Մ-21 առաջնությունը կանցկացվի Հայաստանում

19:44   13 փետրվարի, 2026

Կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 54-րդ առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Հայաստանում: Այս մասին ազդարարվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 21 տարեկանների 53-րդ առաջնության փակման արարողության ժամանակ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Միջոցառման ընթացքում Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Ժիրի Բոչեկը Եվրոպայի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին:

Եվրոպայի Մ-21 առաջնության շրջանակում կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել նաև մրցավարական և մարզչական ոլորտներում։ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը հաջողությամբ հանձնել է մրցավարական որակավորման քննությունը և ստացել EKF Referee B միջազգային որակավորում։ Հայաստանի կարատեի ազգային հավաքականի ավագ մարզիչ Ալբերտ Շիրինյանը ևս ստացել է միջազգային կարգի մարզչի որակավորում։

Եվրոպայի պատանիների, երիտասարդների և Մ-21 տարեկանների առաջնությանը մասնակցել են Դավիթ Պողոսյանը, Նանե Հարությունյանը, Նարեկ Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Գոռ Մուշեղյանը, Էրիկ Պողոսյանը, Արեն Աբգարյանը, Ալեն Գրիգորյանը, Ալվարդ Դավթյանը, Գևորգ Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, Հովիկ Վարդանյանը, Էմանուել Գասպարյանը, Ալեն Գևորգյանը և Սուրեն Քոսակյանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.