#MilanoCortina2026. Փետրվարի 13-ին մեկնարկի դուրս կգա Միքայել Միքայելյանը

12:30   13 փետրվարի, 2026

Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 13-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Դահուկավազքի տղամարդկանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձեւում մեկնարկի դուրս կգա Հայաստանի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

Դահուկավազքի տղամարդկանց պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:45-ին:

Միքայել Միքայելյանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում մասնակցել էր նաեւ դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատեցլ էր 48-րդը: Միքայելյանի արդյունքը 51 րոպե 06 վայրկյան էր: Հայաստանի օլիմպիականը 58-րդ էր մեկնարկել եւ օլիմպիական չեմպիոնին զիջեց 4 րոպե 55 վայրկյանով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.