01:26 12 փետրվարի, 2026Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Ֆուլհեմին» եւ հաղթեց 3:0 հաշվով։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից աչքի ընկան գանացի հարձակվող Անտուան Սեմենյոն, անգլիացի պաշտպան Նիկո Օ’Ռայլին եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
«Մանչեսթեր Սիթին» 53 միավորով երկրորդն է։ Երրորդ տեղում է 50 միավոր վաստակած «Աստոն Վիլան», որն անգլիացի պաշտպան Թայրոն Մինգզի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության մատնեց «Բրայթոնին»։
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 3:0 (տեսանյութ)
Անտուան Սեմենյո, 24, Նիկո Օ’Ռայլի, 30, Էրլինգ Հոլանդ, 39
«Աստոն Վիլա» - «Բրայթոն»՝ 1:0 (տեսանյութ)
Թայրոն Մինգզ, 86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.