ATP-500. Դանիիլ Մեդվեդեւը պարտվեց մեկնարկում

21:48   9 փետրվարի, 2026

Աշխարհի 11-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ հաղթահարել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող ATP-500 մրցաշարի առաջին շրջանի արգելքը։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 36-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ եւ պարտվեց 6:7 (4:7), 6:3, 3:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 23 րոպե։

Երկրորդ շրջանում Ուգո Ումբերի մրցակիցը կլինի աշխարհի 49-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչի եւ աշխարհի 169-րդ ռակետ, հոլանդացի Գույ Դեն Օուդենի դիմակայության հաղթողը։

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջին շրջանում փետրվարի 11-ին կմրցի աշխարհի 86-րդ ռակետ, հոլանդացի Իեսպեր դե Յոնգի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.