16:34 9 փետրվարի, 2026Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ գեղասահքի միջազգային ֆեդերացիան քննարկել են Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը:
25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում հանդես է գալու Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո։
Ադրբեջանական կողմը բողոք էր ներկայացրել, որ «Արցախ» անվանումով երաժշտական ստեղծագործության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում կունենա քաղաքական ենթատեքստ եւ հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին:
ՄՕԿ-ը հայ գեղասահորդների ծրագրի անվանումը փոխել է պաշտոնական ցանկում։ Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում հայ գեղասահորդների երաժշտական ուղեկցման անվանումը պաշտոնապես նշված է որպես «Արա Գեւորգյանի երաժշտություն»։
Կարինա Հակոբյանը եւ Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրով հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրով օլիմպիական սառույց դուրս կգան փետրվարի 16-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.