15:11 9 փետրվարի, 2026«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը ներկա է եղել Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարին։
Սերբ թենիսիստը հետեւել է գեղասահքի մրցաշարի թիմային պայքարի ազատ ծրագրին եւ երկրպագել աշխարհի կրկնակի չեմպիոն, ամերիկահայ Ռաֆայել Հարությունյանի սան, ԱՄՆ ներկայացնող Իլյա Մալինինին: Ջովովիչին ապշեցրել է Մալինինի կատարած հետադարձ սալտոն, որը նախկինում արգելված հնարք է եղել գեղասահքում:
25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճել է ԱՄՆ հավաքականը։ Օլիմպիական փոխչեմպիոն է դարձել Ճապոնիայի թիմը, բրոնզե մեդալ՝ Իտալիայի հավաքականը:
Посмотреть эту публикацию в Instagram
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.