«Ինտերի» տպավորիչ հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

22:58   8 փետրվարի, 2026

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ պարտության մատնեց 5:0 հաշվով։

Աչքի ընկան գերմանացի պաշտպան Յան Բիսեկը, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին եւ բրազիլացի կիսապաշտպան Լուիս Էնրիկեն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 69-րդ րոպեին։

«Ինտերը» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սասուոլոն» 11-րդ տեղում է՝ 29 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Սասուոլո» - «Ինտեր»՝ 0:5

Յան Բիսեկ, 11, Մարկուս Տյուրամ, 28, Լաուտարո Մարտինես, 50, Մանուել Ականջի, 53, Լուիս Էնրիկե, 88

Հեռացում՝ Նեմանյա Մատիչ («Սասուոլո»), 54, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.