Ադրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ

17:23   6 փետրվարի, 2026

Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)՝ հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում հանդես է գալու Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո։


Ադրբեջանական կողմը պնդում է, որ «Արցախ» անվանումը կրող երաժշտության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում ունի քաղաքական ենթատեքստ եւ հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին, գրում է Apa.az-ը։

Նշենք, որ Կարինա Հակոբյանը եւ Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրով հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրում օլիմպիական սառույց դուրս կգան փետրվարի 16-ին:

Օլիմպիական Միլան մեկնելուց առաջ Կարիան Ակոպովա- Նիկիտա Ռախմանին զույգը վերջին մարզումն անցկացրեց Երեւանում, որին հետեւել էր NEWS.am Sport-ի թղթակիցը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.