#MilanoCortina2026. Հայաստանի օլիմպիականների մեկնարկների ժամանակացույցը

09:06   6 փետրվարի, 2026

Փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում  տեղի կունենա 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 5 ներկայացուցիչ: Նրանք կպայքարեն 3 մարզաձեւում՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ եւ գեղասահք:  Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահքի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:

NEWS.am Sport-ը ներկայացնում է Միլան եւ Կորտինա դ’Ամպեցո- 2026-ում  հայ օլիմպիականների մրցումային օրերն ու ժամանակացույցը:

Փետրվարի 6

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բազման արարողություն` 23:00 (Երեւանի ժամանակով)

Փետրվարի 7

16:00 (Երեւանի ժամանակ)

Դահուկավազք, կանանց պայքար

Կատյա Գալստյան՝ 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ)

Փետրվարի 8

15:30

Դահուկավազք, տղամարդկանց պայքար

Միքայել Միքայելյան՝ 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ)

Փետրվարի 12

16:00

Դահուկավազք, կանանց պայքար

Կատյա Գալստյան ՝10 կմ ինտերվալ (ազատ ոճ)

Փետրվարի 13

14:45

Դահուկավազք, տղամարդկանց պայքար

Միքայել Միքայելյան ՝10 կմ ինտերվալ (ազատ ոճ)

Փետրվարի 14

13:00

Լեռնադահուկ, տղամարդկանց պայքար

Հարություն Հարությունյան՝ հսկա ոլորավայրէջք

Փետրվարի 15

22:45

Գեղասահք, սպորտային զույգ

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին՝ կարճ ծրագիր

Փետրվարի 16

13:00

Լեռնադահուկ, տղամարդկանց պայքար

Հարություն Հարությունյան՝ ոլորավայրէջք

23:00

Գեղասահք, սպորտային զույգ

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին՝ ազատ ծրագիր



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.