Ալբերտ Ալեքսանյանը՝ շվեդական «ԻՖԿ Նորչյոպինգի» խաղացող

19:18   3 փետրվարի, 2026

19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանը 2 տարվա պայմանագիր է կնքել Շվեդիայի 13-ակի չեմպիոն «ԻՖԿ Նորչյոպինգի» հետ, հաղորդում է երկրի բարձրագույն լիգայում հանդես եկող ակումբի կայքը։

Ալբերտ Ալեքսանյանը ծնվել է Լատվիայում, մանկությունն անցել է Նորվեգիայում, կարող է խաղալ Հայաստանի հավաքականում։

Նրա նախորդ ակումբը Նորվեգիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Ուլլենսակեր-Կիսան» էր, որի կազմում անցած տարի խփել է 16 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Նրա հասակը 193 սմ է։ Հիմնական խաղային դիրքը աջ եզրային հարձակվողինն է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.