19:09 1 փետրվարի, 2026Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» տանը մրցեց «Ռայո Վալիեկանոյի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։
10-րդ րոպեին ազդրի մկանային վնասվածք ստացավ եւ փոխարինվեց «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
49-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Խորխե Դե Ֆրուտոսը։
«Ռեալի» հաղթական գոլը ավելացված 9-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Ռեալը» 54 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 1 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալիեկանո»՝ 2:1 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 15, Կիլիան Մբապե, 90+9, 11մ - Խորխե Դե Ֆրուտոս, 49
Հեռացում՝ Պատե Սիս («Ռայո Վալիեկանո»), 81
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.